Մարոկկոյի դատարանը արդարացրել է երկու կանանց, որոնք անբարոյականության մեղադրանքով դատարանի առջեւ էին կանգնել այն բանի համար, որ Ագադիր քաղաքում զբոսնել էին նեղ զգեստ հագած։
Կանանց ձերբակալել էին հունիսի 16-ին՝ այն բանից հետո, երբ նրանց հետեւից սուլել էին շուկայի առեւտրականները։
Մարոկկոյի օրենքներով՝ նրանց 2 տարվա ազատազրկում էր սպառնում։
Կանանց պաշտպանությամբ հանդես եկան բազմաթիվ իրավապաշտպաններ, իսկ սոցցանցներում նրանց պաշտպանության համար արշավ սկսվեց։ Դատարանում նրանց իրավունքների պաշտպանությունը ստանձնելու ցանկություն էին հայտնել մի քանի փաստաբան։





























