Չինաստանի արժեթղթերի վերահսկողության կոմիտեն ստուգում է սկսել Hundsun Technologies կորպորացիայում, որը ծրագրային ապահովում է իրականացնում թրեյդերների համար: Այս մասին հաղորդում է China Daily-ն: Կարգավորող մարմինը համարում է, որ վերջերս չինական ֆոնդային բորսայում փլուզման պատճառը ընկերության ծրագրերից մեկն է, որն օգնել է սպեկուլյանտներին գործարքներ իրականացնել:
HOMS ծրագիրը թույլ է տվել շուկայի մասնակիցներին գումարներ պարտք վերցնել, որոնք մինչեւ 10 անգամ գերազանցում են իրենց նախնական կապիտալը: Արդյունքում սպեկուլյատիվ գործարքներ են տեղի ունեցել, որոնք էլ հանգեցրել են ֆոնդային բորսայի փլուզման:
Ընկերության ներկայացուցիչը հերքել է այդ մեղադրանքները՝ նշելով, որ դրանք «ոչ պրոֆեսիոնալ եւ անարդար»:




























