Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը անդրադարձ է կատարել Երեւանում տեղի ունեցած Վարդավառի տոնակատարությանը։ Պարբերականում մասնավորապես ասվում է.«Հայաստանի մայրաքաղաք Երեւանում այս կիրակի դժվար թե որեւէ մեկը կարողանար դուրս գալ փողոց եւ չոր մնար։ Երեւանի բնակիչները փողոց էին դուրս եկել ու փնտրում էին իրենց հերթական զոհին։ Իհարկե ոչ ոք չէր դժգոհում, երբ իր  վրա սառը ջուր էին լցնում եւ շատ հանգիստ է ընդունում անգամ, երբ այդ ջուրը մեքենայի պատուհանից ներս էին շփում։

Ջրի փառատոնը, որը հայերն անվանում են Վարդավառ, սկիզբ է առնում դեռեւս նախաքրիստոնեական ժամանակներից։ Թեպետ Հայաստանը 301թ. Քրիստոնեություն է ընդունել, շարունակում է մինչ օրս նշել հեթանոսական այդ տոնը»։