Պաղպաղակը բարձրացնում է իմունիտետը, հանդիսանում է կանխարգելիչ միջոց սթրեսի եւ անքնության դեպքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Աշտարակ-Կաթ» ընկերության Որակի վերահսկողության բաժնից:
Ընկերությունում ներկայացրել են պաղպաղակի օգտագործման հետ կապված խորհուրդներ, թե ինչ օգտակար հատկություններ ունի պաղպաղակը, եւ որոնք են դրա օգտագործման եւ պահպանման ցուցումները:
1. Ի՞նչ օգտակար հատկություններ ունի պաղպաղակը:
Պաղպաղակը բարձրացնում է իմունիտետը, հանդիսանում է կանխարգելիչ միջոց սթրեսի եւ անքնության դեպքում: Կաթնային հիմքով պաղպաղակը մեծ քանակությամբ կալցիում եւ այլ օգտակար տարրեր է պարունակում, որոնք ամրացնում են ոսկորները, կարգավորում արյան շրջանառությունը:
2. Ո՞րքան է փակ տուփով պաղպաղակի պահպանման ժամկետը եւ ո՞րքան կարելի է այն բաց վիճակում պահել սառնարանում:
Փակ տուփով պաղպաղակը կարելի է պահպանել՝ (-18°C)-ում 6 ամիս, (-30°C)-ում 10 ամիս: Խորհուրդ չի տրվում պաղպաղակը բացված վիճակում պահել սառնարանում:
3. Ի՞նչ սննդատեսակների հետ չի կարելի համադրել պաղպաղակը:
Պաղպաղակ ուտելուց առաջ կամ հետո չի թույլատրվում օգտագործել գազավորված ըմպելքներ, ձու, ձուկ, ինչպես նաեւ որոշ մրգերի տեսակներ՝ խաղող, թութ, ծիրան, ձմերուկ եւ սեխ: Պաղպաղակի եւ նման սննդատեսակների համադրումը կարող է հանգեցնել ստամոքսի խանգարումների:
4. Ո՞ր համային տեսականին ավելի մեծ պահանջարկ ունի:
Առաջին տեղում վանիլային պաղպաղակն է, սպառողներից շատերն են նախընտրում վանիլային պաղպաղակի պարզ եւ դասական համը: Երկրորդ տեղում շոկոլադե պաղպաղակն է, երրորդ հորիզոնականը կիսում են մրգային համով պաղպաղակները՝հիմնականում ելակ, մորի, բալ:
5. Ի՞նչով է առանձնանում Աշտարակ-Կաթ ընկերության պաղպաղակը:
Արդեն 20 տարի Աշտարակ-Կաթ ընկերության պաղպաղակի ողջ տեսականին պատրաստվում է անարատ կաթնային հումքից։ Հումքը մշակման բոլոր փուլերում անցնում է լաբորատոր եւ մանրէաբանական քննություններ՝ համապատասխանելով որակի խստագույն պահանջներին։ Պաղպաղակի մեջ օգտագործվում է միայն ընկերության կողմից արտադրված բնական մրգերից պյուրեներ եւ կոնֆիտյուրներ: Ընկերության տեսականին բազմազան է՝շուրջ 45 տեսակ պաղպաղակ իրենց համային ենթատեսակներով՝ վանիլային, շոկոլադե, դեղձի, ելակի, բալի, ծիրանի, կապուչինոյի, ձմերուկի, խտացրած կաթի համերով, գետնանուշով ու ջնարակով պատված:
6. Ի՞նչ նոր համեր եւ նորույթներ ունի Աշտարակ-Կաթն իր սպառողի համար:
Այս ամռանը արդեն ներկայացրել ենք կապուչինոյի համով կոն պաղպաղակը, ինչպես նաեւ ամառային ամենաթեժ նորույթը՝ IceKino պաղպաղակը, որը սպառողին հնարավորություն է տալիս վայելել զովացնող պաղպաղակ եւ շահել բազմաթիվ նվերներ եւ մրցանակներ:





























