Կիլիկիայի Սիս քաղաքում իր կենտրոնակայանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի սահմանադրական դատարան ներկայացրած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցը մինչեւ սեպտեմբեր դժվար թե քննվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կաթողիկոսության մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ այժմ Թուրքիայի դատարաններն արձակուրդում են գտնվում, քննվում են միայն հրատապ գործերը:

«Չեմ կարծում, որ մինչեւ սեպտեմբեր նորություն լինի կամ տեղաշարժ»,- հայտնեցին կաթողիկոսությունից:

Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով հետ վերադարձնել Սիսի կաթողիկոսական նստավայրն ու կալվածքը, որը գտնվում է պատմական Կիլիկիայի հայկական թագավորության տարածքում: