Եվրահանձնաժողովը պատրաստ է Հունաստանին 7 մլրդ եվրոյի չափով միջանկյալ վարկ տրամադրել՝ պատգամավորների կողմից միջազգային վարկատուների հետ համաձայնությունը ընդունելու դիմաց։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։
Ընդ որում, Եվրահանձնաժողովը պատրաստ է ներել երկրի պարտքը՝ անկախ Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցից, փոխանցում է Gazeta-ն։
Հուլիսի 15-ին Հունաստանի խորհրդարանը կքննարկի «Կայունության եվրոպական մեխանիզմի հետ համաձայնության գալու համար բանակցությունների անցկացման հրատապ միջոցների» օրինագիծը։




























