Ճապոնիայում ջերմային հարվածից մահացել է 7 մարդ, եւս 726-ը հոսպիտալացվել են։  Հիվանդանոց տեղափոխված ճապոնացիների մեծ մասը 70 տարեկանից բարձր տարեց մարդիկ են։ Նրանցից 8-ը գտնվում են անգիտակից վիճակում, հաղորդում է NHK-ը։

Սաստիկ շոգ եղանակային պայմանների նախազգուշացումը գործում է 4-րդ օրը շարունակ։ Մի շարք պրեֆեկտուրաներում օդի ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան  37 աստիճան։ Մայրաքաղաք Տոկիոյում սնդիկի սյունը ցույց է տալիս 33-34 աստիճան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։