Չինաստանի իշխանությունները սկսել են 314 մ երկարությամբ ամբարտակի շինարարությունը, որը կդառնա աշխարհում ամենաբարձր պատնեշը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները։

Շինարարությունը տարվում է Յանցզի գետի վտակի վրա եւ պետք է ավարտվի 2022թ.։

Շինարարությունը Չինաստանի համար կարժենա 5.8 մլրդ դոլար։

Ներկայումս աշխարհի ամենաբարձր ամբարտակը համարվում է չինական «Ձինպին 1»-ը, որն ունի 305 մ երկարություն։