Հայտնի է դարձել, որ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագ Միխայել Բալլակը սիրավեպ է ունեցել «Բավարիայում» իր նախկին խաղընկեր Քրիստիան Լելի կնոջ` Դանիելայի հետ: Այդ մասին գերմանական մամուլին պատմել է հենց «տուժողը»` Քրիստիան Լելը:
«Բալլակն ուրիշի անձնական կյանքը կործանելու տաղանդ ունի»,- հայտարարել է Լելը` ավելացնելով, թե Բալլակը, լինելով ազգային հավաքականի ավագ, կարծում էր, թե ամեն ինչ իրեն կարելի է:
Թե, երբ է տեղի ունեցել ամուսնական դավաճանությունը` չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այդ ժամանակ Բալլակն ամուսնացած է եղել եւ արդեն ունեցել է երեք երեխա: Դավաճանության հետեւանքով Լելը կարող էր բաժանվել կնոջից, սակայն այժմ ամեն ինչ կարգին է եւ Դանիելան հղի է:
Հիշեցնենք, որ այս ամառ Բալլակը ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Բայեր», իսկ Լելն այժմ հանդես է գալիս «Հերտայում»:




























