Հայաստանի ուսանողների համար կպարզեցվեն ուսումնական վարկերի արտոնությունները։ Համապատասխան որոշման մեջ փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել հուլիսի 16-ի Կառավարության նիստում։

Այսպիսով՝ եթե նախկինում վարկը տրամադրվում էր անընդմեջ 4 տրանշով, ապա հիմա նախատեսվում է դրանք տրամադրել նաեւ ընդմիջումներով, այն դեպքում, եթե ուսանողը ժամանակավորապես ընդհատում է ուսումը, օրինակ, երեխայի խնամքի համար կամ այլ աղբյուրներից ստացած կրթաթոշակի շնորհիվ ինքն է վճարում իր ուսման վարձը։

Հիշեցնենք, որ 2013թ. մարտի որոշման համաձայն, պետական եւ մասնավոր ԲՈՒՀ-երի ուսանողները կարող են 10 տարով մինչեւ 1.8 մլն դրամի չափ արտոնյալ պայմաններով  վարկ ստանալ։ Վարկային տոկոսադրույքի 2-3 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը։