Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող` «Նաիրիտ» գործարանի 100–ից ավելի նախկին աշխատակիցներ այս պահին կառավարության շենքի մոտ են եւ հանդիպում են պահանջում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, որպեսզի վերջինս հստակեցնի, թե երբ բոլոր նաիրիտցիները կստանան իրենց աշխատավարձերը:
«Մենք պետք է հասկացնել տալ նրան, որ մենք չենք ուզում մաս-մաս ստանալ աշխատավարձերը, մենք ուզում ենք միասին ստանալ աշխատավարձերը, բայց չենք կարղ սպասել մինչեւ ամսվա վերջ»,- լրագրողներին ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը:
Նշենք, որ չնայած նաիրիտցիները նախորդ օրը հայտարարել էին, բայց Կառավարության մոտ նստացույց չեն սկսել, նրանք դ եռ քննարկում են այդ հարցը։
NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` Կառավարության մոտ ակցիայի ժամանակ ուժեղաղցվել է ոստիկանական հսկողությունը։
Նշենք, որ այսօր նաիրիտցիները կսկսեն սռտորագրել տույժ ու տուգանքից հրաժարվելու մասին համաձայնագրերը, որից հետո 2 արտադրամասերի աշխատակիցները 5 օրվա ընթացքում կստանան իրենց աշխատավարձերը, սակայն նաիրիտցիները պնդում են, որ իրենք պետք է աշխատավարևձերը միաժամանակ ստանան մինչեւ օգոստոսի 24-ը:
Հիշեցնենք, որ կառավարությունը խոստացել էր մինչեւ հուլիսի 15–ը մարել բոլոր պարտքերը, սակայն այսօրվա դրությամբ աշխատակիցներից ոչ մեկի հաշվին գումար չի փոխանցվել։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:





























