Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝ նվաճելով մեկ արծաթե եւ հինգ բրոնզե մեդալ։
Իսկ Հնդկաստանի Մումբա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները նվաճել են 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։ Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադաներում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր:
Թիմային արդյունքներով նշված երկու օլիմպիադաներում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարեւան երկրների արդյուքները:
Համեմատության համար նշենք, որ Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է մեր հարեւաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին վերցված:
Մաթեմատիկայի միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 104 երկրի 577 դպրոցականներ, իսկ ֆիզիկայի օլիմպիադային ներկայացված է եղել 71 երկիր՝ 263 մասնակցով:
Առջեւում դեռ ինֆորմատիկայի, կենսաբանության եւ աշխարհագրության օլիմպիադաներն են:




























