Հայաստանի տարածքում, հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 3-4 աստիճանով:

Արարատյան դաշտում եւ Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 17-ի երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,

Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,

Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+24,

Տավուշում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +29+32,

Արարատում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+33,

Արմավիրում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+28,

Արցախում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +22+27: