Walt Disney կինոստուդիան սկսել է «Ջիները» ֆիլմի արտադրությունը, որը 1992թ. նկարահանված «Ալադդին» մուլտֆիլմի նախապատմությունն է։

Սյուժեի հիմքում պատմություն է այն մասին, թե ինչպես է ջինը հայտնվել Ալադդինի կախարդական լամպի մեջ։ Ալադդինի մասին հեքիաթի օրիգինալ տարբերակը վերցված է արաբական «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուից, փոխանցում է Gazeta-ն։