Մեքսիկայի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի հնագետները հայտնաբերել են, որ մայաների Տոնինա քաղաքի բուրգի չափսը գրեթե երկու գերազանցում է նախկին գնահատականները: Այն, ինչը նախկինում բլուր էր համարվում, պարզվում է, բուրգի ներքին մակարդակներն են:
Ըստ news.com.au-ի, ավելի մանրամասն ուսումնասիրելով տեղանքը՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ քաղաքի ամենամեծ բուրգն ավելի քան 75 մետր բարձրություն ունի, իսկ ներքեւում 10-12 հեկտար տարածք է զբաղեցնում եւ կազմված է 7 առանձին շրջաններից: Այդ շրջաններից յուրաքանչյուրն առանձին քաղաքակրթություն է ունեցել:
Պեղումների ընթացքում բուրգի տարածքում հիերոգլիֆներով գրություններ են հայտնաբերվել, այդ թվում՝ տարեթվեր, որոնք նշանակում են մեր թվարկության 709 թվականի մարտը եւ հունիսը:
Տոնինան ժամանակակից Մեքսիկայի տարածքում մայաների հնագույն բնակավայրերից ամենամեծն է: Ենթադրությունների համաձայն, դրա զարգացման գագաթնակետը եղել է մեր թվարկության 200-900 թվականներին:
Գիտնականները դեռեւս Տոնինայի բլուրների տակ թաքնված բազմաթիվ գաղտնիքներ պետք է բացահայտեն, քանի որ այդ բնակավայրի պատմությունը քիչ է ուսումնասիրվել:





























