Անգլիայի «Մանչեսթեր Սիթի» ակումբի ղեկավարությունը «Բարսելոնայի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին 96 միլիոն դոլարի չորս տարվա պայմանագիր է առաջարկել, հաղորդում է The Sun-ը: Գործարքի կնքման դեպքում շվեդ ֆուտբոլիստը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Իբրահիմովիչի աշխատավարձը կկազմի շաբաթակամ կես միլիոն ֆունտ ստերլինգ: