«Եթե որեւէ քաղաքական ուժ գրավել է երկրորդ, երրորդ կամ չորրորդ տեղը խորհրդարանական ընտրություններում, նա կարող է կոալիցիա կազմել առաջին, երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի հետ»,– ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ մամուլում պատգամավորների հնչեցրած մտահոգություններին` Շարմազանովն ասաց, որ առաջին փուլով ընտրվածներն իրենց մանդատները չեն կորցնելու։

«Այսօր ես մամուլում կարդացի, որ մեր որոշ պատգամավորներ մտահոգություն ունեն, որ եթե առաջին կամ երկրորդ տեղը չզբաղեցնելու դեպքում զրկվելու են մանդատից։ Նման բան չկա։ Առաջին փուլում ստացված 101 մանդատը պահպանվում է` անկախ երկրորդ փուլի արդյունքներից»,– ասաց Շարմազանովը`նշելով, որ երկրորդ փուլին մասնակցելու են միայն առաջին փուլի արդյունքում առաջին երկու տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը, իսկ թե որքան մանդատ կհատկացվի երկրորդ փուլի շրջանակում, կկարգավորվի արդեն Ընտրական օրենսգրքով։

Շարմազանովի խոսքով` սա շատ ժողովրդավարական մոդել է, նման է Սան Մարինոյի, Իտալիայի մոդելին։