Հարփեր Լիի «Գնա պահակ դիր» նոր վեպի ընթերցողները բողոքում են, որ գրքի վերջին էջերի տեքստը բացակայում է, գրում է The Guardian-ը։ Penguin Random House հրատարակչությունը բազմաթիվ բողոքներ է ստացել ընթերցողներից, եւ դեռեւս պարզ չէ, թե ինչու է տեղի ունեցել խոտանը, եւ քանի գիրք է լույս տեսել խոտանով։
«Սպանել ծաղրասարյակին» վեպի շարունակությունը վաճառքի առաջին օրը իրացվել է 105 հազար օրինակով՝ ե՛ւ տպագիր, ե՛ւ էլեկտրոնային տարբերակով։՚
Հրատարակչության ներկայացուցչի խոսքով՝ խոտանի պատճառը տպագրատան սխալն է եղել։





























