Այս տարի Հայաստանում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 15-ին՝ 41.1 աստիճան: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Արարատյան դաշտավայրում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 10-ին՝ 40.5 աստիճան: Այսօր արդեն ջերմաստիճանի նվազում է սպասվում: Կարծես մինչև ամսվա վերջ ջերմաստիճանի առանձնակի բարձրացումներ չեն սպասվելու»,-ասաց նա:

Զարուհի Պետրոսյանի խոսքով՝ օգոստոսին ջերմաստիճանը նորմայից մի փոքր բարձր է կանխատեսվում, իսկ տեղումները նորմայից մի փոքր քիչ կլինեն:

«Հենց այս պատճառով էլ հանգիստը կարելի է հենց օգոստոսին անցկացնել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ջերմաստիճանն իրականում հաղորդվածից ավելի բարձր է եղել, ԶարուհիՊետրոսյանը նշեց, որ ոչինչ էլ չի թաքցվել հանրությունից: