ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 479.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.84 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.40 դրամ (նվազել է 0.13 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 750.03 դրամ (աճել է 1.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.45 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 230.05 դրամ, ոսկին՝ 17,658.21 դրամ, պլատինը՝  15,701 դրամ:

Հուլիսի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 481.01 դրամ: