Անցյալ տարվա համեմատությամբ՝ այս տարի կրկնակի շատ պտուղ-բանջարեղեն է արտահանվել Հայաստանից: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Մաշտոցի պուրակին հարող տարածքում գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման պաշտոնական արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

«Այս տարի արտահանման խնդիրներ չունենք: Արտահանումները շատ լավ ընթացք ունեն: Անցյալ տարվա համեմատությամբ կրկանակի ավելի պտուղ-բանջարեղեն ենք արտահանել, հիմանականում՝ ռուսական շուկա, Վրաստան եւ մյուս երկներ»,- ասաց գյուղնախարարը:

Սերգո Կարապետյանի խոսքով՝ գյուղտնտեսությունները բերքի մթերման եւ իրացման առումով եւս խնդիր չեն ունենա:

«Մթերող կազմակերպությունները աշխատում են: Ծիրանի մթերումը կազմակերպել ենք: Շուտով կսկսվի լոլիկի եւ մյուս տեսակի բանջարեղենների մթերման աշխատանքները:  Իրացման առումով գյուղտնտեսությունները խնդիր չեն ունենա: Պայմանավորվել ենք բոլոր վերամշակողների հետ, որպեսզի գյուղացու արտադրանքն ամբողջությամբ մթերվի»,- նշեց Կարապետյանը: