Գիտնականները երկար ժամանակ փորձում են հասկանալ, թե ինչպես են ձեւավորվում ամպերը, եթե մոտակայքում ցամաք չկա: Ֆիզիկոսները վիճում են, թե ինչու են ջրի գոլորշիները կաթիլների վերածվում՝ միաժամանակ տարբեր տեսակի ամպեր գոյացնելով: Հասկանալի է միայն այն, որ այդ գործընթացը չի կարող ինքնուրույն տեղի ունենալ: Գիտնականները վաղուց են փորձում հասկանալ, թե ինչպես են ամպեր գոյանում այնտեղ, որտեղ հրաբուխներ եւ ավտոմեքենաներ չկան:
Ըստ Planet-today-, հետազոտողների խումբն արբանյակի օգնությամբ Անտարկտիկայում օվկիանոսի մի քանի լուսանկար է ստացել: Գիտնականները նշում են, որ այդ վայրը բավական լի է ամպերով, չնայած հեռու է ցամաքից:
Վերլուծելով լուսանկարները, ֆիզիկոսները հանգել են եզրակացության, որ ամպերի ձեւավորման գործում ամառ եւ աշնան շրջանում մեծ դեր ունեն ֆիտոպլանկտոնները, երբ հարավային կիսագնդում պլանկտոնը սկսում է ծաղկել:
Հետազոտողները նաեւ նշում են, որ Հարավային օվկիանոսը մեծ դեր է խաղում Երկրի վրա կլիմայի ձեւավորման գործում:





























