Նորվեգացի գիտնականներն ուղեղում նեյրոնային արագաչափ են հայտնաբերել: Բացահայտումը կատարել են Մոզեր ամուսինները՝ գործընկերների հետ միասին: «Արագության բջիջների» հանդեպ Մոզերների հետաքրքրությունը պատահական չէ: Մեյ-Բրիթն ու Էդվարդ Մոզերներն անցյալ տարի տարածական կողմնորոշման նեյրոնային համակարգին նվիրված իրենց աշխատանքի համար Նոբելյան մրցանակ են ստացել:
Տարածական կողմնորոշման բջիջների աշխատանքը կախված է նրանից, թե անհատը լանդշաֆտում ինչ արագությամբ է տեղաշարժվում: Բացի այդ, ազատորեն տեղաշարժվող կենդանին հաճախ կանգ է առնում, եւ այդ կանգառի ժամանակ, աշխատանքի հեղինակների խոսքով, ուղեղը, համենայն դեպս՝ այն հատվածը, որը պատասխանատու է տարածությունում կողմնորոշման համար, փոխում է աշխատանքի ռեժիմը:
Նեյրոկենսաբանները հետաքրքիր սարք են օգտագործել՝ անտակ մեքենայի նման: Դրանում առնետը կարող էր շարժվել միայն մեկ ուղղությամբ եւ այն արագությամբ, որով շարժվում է հենց սարքը: «Ավտոմեքենան» ծրագրել են արագությունը փոխելու հնարավորությամբ, սակայն 4 մետր շարունակ ոչ մի անգամ չի կանգնել:
Արդյունքում հաջողվել է բջիջներ հայտնաբերել, որոնց ակտիվությունը հստակ կերպով փոխվել է շարժման արագության եւ դանդաղելու հետ միասին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:





























