ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 20-ին, կազմել է 480.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.53 դրամ (նվազել է 2.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 747.15 դրամ (նվազել է 3.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.44 դրամ (նվազել է 0,01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 231.8 դրամ, ոսկին՝ 17,493.79 դրամ, պլատինը՝ 15,412.08 դրամ:
Հուլիսի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 481.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 481.5 դրամ:





























