Հայաստանում առաջին անգամ ընթանալու են Սանկտ-Պետերբուրգի «Իմպերիալ» կրկեսի շրջագայությունը։
Ինչպես NEWS.am-ին հաղորդել է Երեւանում գիտության եւ կրթության ռուսաստանյան կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը, Երեւանում Սանկտ-Պետերբուրգի կրկեսի շրջագայությունը նվիրված է Հայաստանի ժողովրդական արտիստ, «տխուր աչքերով» ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի հիշատակին:
Ավելի քան 20 վարժեցված կենդանիներ, այդ թվում առյուծներ, կապիկներ, ուղտեր, ձիեր, պոնիներ եւ այլն, ելույթների համար բերվել են Հայաստան: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կարող են տեսնել հագեցած ծրագիրը կրկեսի բոլոր ժանրերի արտիստների մասնակցությամբ:
Շրջագայությունը տեղի է ունենալու Հայաստանի Մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւանում Ռուսաստանի գիտության եւ կրթության կենտրոնի աջակցությամբ:




























