Սահմանադրության բարեփոխումների նախագծում մարդու կիանքի իրավունքն ու դրանից զրկելու հիմքերը լղոզված են ներկայացված: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Նրա խոսքով, հիմնականում մարդու իրավունքները տրվում են համապատասխան եւ հիմնավորված սահմանափակումներով, որպեսզի հետո իրավակիրառ պրակտիկայում փակեն դռները չհիմնավորված սահմանափակումների առջեւ: Նման հիմքեր կան եւ պետք է հստակ ուրվագծվեն. դրանք կիրառվում են նաեւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում:
Օրինակ կյանքից զրկելու հիմնավորումներից են ծայրահեղ անհրաժեշտությունը (օրինակ ահաբեկչության ժամանակ՝ փրկելու համար էլ ավելի մեծ թվով մարդկանց), ռազմական գործողությունները (բայց միայն հակառակորդի բանակի հետ բախման դեպքում, ոչ թե խաղաղ բնակիչների ու գերիների), ինչպես նաեւ հասարակական բախումների ժամանակ, եթե սպառվել են դրանք կարգավորելու բոլոր միջոցները:
«Ցանկալի կլիներ, որ այդ հիմքերը սպառիչ ձեւով ներկայացված լինեին»,-ընդգծել է փորձագետը:





























