Մադրիդի «Ռեալը» նվաճեց նոր մրցաշրջանի իր առաջին գավաթը: Մյունխենում արքայական ակումբը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Բավարիային» եւ դարձավ Ֆրանց Բեկենբաուերի գավաթի տիրակալ:

Հանդիպման ամենասկզբում «Ռեալի» դարպասին նշանակած 11 մետրանոցը չկարողացավ իրացնել Հոլգեր Բադշտուբերը: Աշխարհի չեմպիոն Իկեր Կասիլիասը մի դրվագում երկու սեյվ արեց: Հիմնական ժամանակն ավարտվեց առանց գոլի, իսկ հետխաղյա 11 մետրանոցների հերոսը դարձյալ Իկեր Կասիլիասն էր, ով հետ մղեց Ալթինթոպի եւ Բրաաֆհեյդի հարվածները: «Ռեալը» հաղթեց 4:2 հաշվով: 

Բեկենբաուերի գավաթ

«Բավարիա» (Գերմանիա) – «Ռեալ» (Իսպանիա) 0:0 ( 2:4, 11մ)

Հետխաղյա 11մ. Ռոնալդոի, 0:1; Բադշտուբեր, 1:1; Վան դեր Վաարտ, 1:2; Ալթինթոպ, 1:2; Ալոնսո, 1:3; Օտլ, 2:3; Բենզեմա, 2:4; Բրաաֆհեյդ, 2:4.

«Բավարիա». Բուտ (Կրաֆտ, 46), Վան Բույտեն, Յուլլիխ, Կոնտենտո (Բրաաֆհեյդ, 46), Բադշտուբեր, Սոսա (Շվայնշտայգեր, 60), Վան Բոմել (Օտլ, 60), Մյուլլեր, Պրանյիչ (Հաաս, 74), Ռիբերի (Ալթինթոպ, 60), Քլոզե:

«Ռեալ». Կասիլիաս, Ռամոս (Դիարա, 58), Կարվալյո, Գարայ (Ալբիոլ, 45), Մարսելո (Դրենտե, 87), Խեդիրա, Ալոնսո, Լեոն (Վան դեր Վաարտ, 58), Կանալյես (Բենզեմա, 58), Իգուաին (Դի Մարիա, 58), Ռոնալդու.