Ամերիկյան հոգեբանները պարզել են, թե ինչու են ոստիկանները կրակում անզեն քաղաքացիների օգնությամբ: Նրանք նոր վարժանքներ են առաջարկել՝ նման իրավիճակները կանխելու համար:

Մասնագետները հայտարարում են, որ զենքից կրակելը բավականաչափ բարդ գործընթաց է, որի ժամանակ ուղեղի մի քանի հատվածների միջեւ համակարգում է տեղի ունենում: Իսկ անզեն մարդու ուղղությամբ կրակող մարդը, պարզվում է, ուշադրության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Հոգեբանները կարծում են, որ հրազենից օգտվելու դասընթացներն անհրաժեշտ է նոր մակարդակի բարձրացնել:

Ըստ Informing-ի, երեք օր շարունակ հոգեբանների անցկացրած դասընթացները ոստիկաններին սովորեցրել են ավելի ուշադիր լինել, իսկ համակարգչով հրաձգության ժամանակ նրանք ավելի հազվադեպ են զենք ուղղել եւ կրակել խաղաղ քաղաքացիների ուղղությամբ:

Հավելենք, որ այս տարվա առաջին 5 ամիսներին ԱՄՆ-ում ոստիկանները 385 մարդ են գնդակահարել: