Ճապոնացի գիտնականները մարդու եւ շիմպանզեի միջեւ եւս մեկ նմանություն են գտել: Անցկացրած հետազոտության ընթացքում պարզվել է, որ շիմպանզեները կարող են դեմքերը ճանաչել նույն արագությամբ, ինչպես եւ մարդիկ:

Կիոտոյի համալսարանի գիտնականները կենդանիներին մարդկանց եւ կապիկների տարբեր նկարներ են ցույց տվել: Պարզվել է, որ շիմպանզեները միանման արագությամբ տարբերել են երկու պատկերներն էլ:

Պարզվել է նաեւ, որ շիմպանզեները նույն կերպ դժվարությամբ են հիշում շրջված դեմքերը կամ աղճատված պատկերները: Օրինակ՝ կենդանիներն արագորեն կարողացել են գտնել բանանի նկարը, բայց միայն այն դեպքում, եթե լուսանկարում այն վառ դեղին է: Իսկ ահա բանանի սեւ-սպիտակ լուսանկարն ավելի դժվար են գտել:

Ըստ Planet Today-ի, ներկայում գիտնականները փորձում են պարզել, թե հատկապես ինչպես է շիմպանզեի մոտ ծնվում դեմքերը ճանաչելու ունակությունը: