Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կոֆեինի խթանող էֆեկտը կարող է երեւակայության լինել:

Փորձարկմանը մասնակցել է 379 մարդ: Նրանք 16 ժամ ձեռնպահ են մնացել  կոֆեինի սովորական դոզայից, որից հետո նրանց մի մասին սուրճ են տվել, մյուս մասին սուրճի նմանվող հեղուկ, այնուհետեւ ստուգել են նրանց կենտրոնանալու աստիճանը:

Սուրճի սիրահարներն, իսկապես, կարող են էներգիայի հոսք զգալ մեկ գավաթ սուրճից հետո, բայց դա կապված չէ կոֆեինի հետ: Գիտնականները համարում են, որ սուրճը ոչ մի առավելություն չի տալիս, այլ միայն բարձրացնում է մարդկան ճնժումն ու նրանց ավելի դյուրագրգիռ դարձնում:

Այսպիսով, առավոտյան սուրճը պարզապես օրգանիզմը վերադարձնում է իր սովորական վիճակին, հաղորդում է Mignews-ը:

Փորձարկման մասնակիցների կեսը սուրճ չի օգտագործել, իկս մյուս կեսն օգտագործել է չափավոր քանակով: Սուրճ (կամ սուրճի նմանվող հեղուկ) խմելուց առաջ նրանց խնդրել են գնահատել անհանգստության, գլխացավի  մակարդակը: Այնուհետեւ նրանք մի շարք հակամարգչային խնդիրներ են լուծել, որը ստուգում է հիշողությունը, ուշադրությունն ու կենտրոնացումը:

Պարզվել է, որ սուրճի սիրահարները նշել են, որ սուրճի նմանվող հեղուկից հետո գլխացավ են զգում եւ վատ են կենտրոնանում, սակայն նրանց կենտրոնանալու մակարդակն ավելի բարձր չի եղել քան սուրճ չխմողներինը:

Այսպիսով, կոֆեինն օգնում է սուրճի սիրահարներին միայն վերադառնալ իրենց նորմալ վիճակին: