Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել. Այդ մասին են վկայում գործարքների արդյունքները:

Brent  տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,07 տոկոսով՝ հասնելով 56,61 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,34 տոկոսով՝ հասնելով 49,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Նշվում է, որ նվազումը տեղի է ունենում դոլարի ամրապնդման ֆոնին: Նավթի գների վրա ազդում են նաեւ Չինաստանում եւ Եվրոպայում տնտեսական անկայությունը եւ Իրանի կողմից համաշխարհային շուկա նավթի արտահանման ավելացումը: