Միջազգային վարկատուները մտադիր են օգոստոսի 17-ին Հունաստանին փոխանցել եռամյա ֆինանսական օգնության ծրագրողվ նախատեսված առաջին տրանշը, որի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն օգոստոսի 6-ին: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հիմա պահանջներ են առաջ քաշում, որոնց հիման վրա Հունաստանը առաջիկա երեք տարիներին արտակարգ վարկեր կստանա:
Գործակալության փոխանցմամբ, ծրագրին մասնակցող երկրների խորհրդարանները պետք է հավանություն տան առաջին տրանշի հատւկացմանը մինչեւ օգոստոսի 13-ը, որպեսզի Հունաստանը փողերն ստանա ժամանակին եւ կարողանա օգոստոսի 20-ին մարել ԵԿԲ-ի հերթական պարտքը՝ 3,2 մլրդ դոլարի չափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդհանուր առմամբ վարկատուները մտադիր են Եվրոպական կայունացման մեծանիզմի միջոցով Աթենքին տրամադրել 82-86 մլրդ դոլար:




























