Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մտադիր է բանակցություններ սկսել Եվրասիական միության եւ Սիրիայի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ, այն բանից հետո, երբ երկում կկայունանա քաղաքական իրավիճակը, հաղորդում է RIA Novosti-ին:

«Խորհրդատվությունը կայացել է: ԵՏՄ բոլոր երկրները շատ դրական են վերաբերում տվյալ առաջարկությանը:  Հիմա մենք անհամբեր սպասում ենք Սիրիայում քաղաքական իրավիճակի կայունացմանը, որպեսզի անցնենք բանակցությունների»,-հայտարարել են ԵՏՀ-ում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանագիր է ստորագրել ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու վերաբերյալ: