Շատերը խոսում են Եվրասիական տնտեսական միությունում առկա անկման մասին, բայց իրականում դա վերաբերում է միայն հումքի ոլորտին: Այդ մասին այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Սերգեյ Սիդորսկին:

«Մենք այստեղ եղել ենք տարբեր ոլորտների ընկերություններում:  Օրինակ՝ քիմիկոսներին հարցրել ենք՝ ինչպե՞ս եք տանում դժվարությունները: Նրանք ասում են՝ մենք 6%-ի աճ ունենք: Դա նշանակում է, որ մենք ոչ միայն տանում ենք ճգնաժամը, այլեւ մնում ենք մեր շուկաներում: Այնպես որ նավթի առումով մեզ մոտ, այո, անկում է գների նվազեցման պատճառով: Իսկ վերամշակող արդյունաբերության ոլորտում աճ է», - ընդգծել է ԵՏՀ-ի նախարարը: