Հարկման էլեկտրոնային համակարգի ներդրումը ԵՏՄ տարածքում ժամանակ կպահանջի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Սերգեյ Սիդորսկին:
Նրա խոսքով՝ խնդիրը երկամուտների մեջ է, որոնք երկրները պետք է հաշվարկեն: Հումքի մթերքների հաշվարկման գրանցման համար ավելի շատ գումար է կորում:
«Հարկավոր է գրանցել տեխնոլոգիական օղակները, ասենք, նավթի վերամշակման հարցում, եթե այն ստանում են մի երկրում, իսկ գործարանը գտնվում է մեկ այլ երկրում: Այսինքն, դեռ որոշված չեն բյուջեի ձեւավորման հարցերը», -պարզաբանել է Սիդորսկին:




























