«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում փախստականների 35 ընտանիքների են պատանդ վերցրել: Այս մասին հաղորդում է իրանական PressTV հեռուստաալիքը:

«ԻՊ-ի գրոհայինները առեւանգել են ավելի քան երեք տասնյակ փախստական ընտանիքների, որոնք ազատ արձակվելուց 4 ամիս անց վերադառնում էին հարազատ Թիքրիթ քաղաք»,-հաղորդում է հեռուստաալիքը:

«Տեղի ոստիկանության տվյալներով, առեւանգվածների թվում կան կանայք, երեխաներ եւ ծերեր: Նրանք Հավիջա քաղաքից ուղեւորվում էին Քիրքուքի նահանգ, որբ երեկ նախօրեին ծայրահեղականները առեւանգել են նրանց»,-նշում է հեռուստաալիքը:

Նրանց տարել են լեռնային Համրինի շրջան, նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: