ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. հուլիսի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն 2015 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 3.8%: Միաժամանակ, հունիս ամսվա ՏԱՑ-ը մայիս ամսվա նկատմամբ կազմել է 15.8%, իսկ հունիսը նախորդ տարվա հունիսի նկատմամբ` 7.9%:

 Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առեւտրի շրջանառության, որը կրճատվել է 8.2%-ով` հունվար-մայիսի -8.6% համեմատությամբ (առեւտրի շրջանառության մեջ մտնում են մանրածախ եւ մեծածախ առեւտուրը եւ ավտոմեքենաների առեւտուրը): Ծառայությունների աճը կազմել է` 3.3%, գյուղատնտեսության աճը` 14.5% եւ շինարարության աճը` 0.6%: