«Չելսիի» ֆուտբոլիստները ներթիմային ժողովում շոկային նորություններ են իմացել. ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է այսուհետեւ բոնուս վճարել անցկացրած հանդիպումների քանակի եւ առանձին խաղում ցույց տված արդյունքի համար: Այժմ ֆուտբոլիստները հավելավճար կստանան Չեմպիոնների լիգայում, Անգլիայի առաջնությունում եւ Անգլիայի գավաթի խաղարկությունում տիտղոս նվաճելու համար: Այդ բոնուսներն էլ ավելի փոքր կլինեն, քան անցած տարի:

«Խաղացողները դժգոհ են, սեփականատիրոջ եւ ֆուտբոլիստների միջեւ լուրջ կոնֆլիկտ է ծագել: Նրանք երկրի չեմպիոն են, իսկ ստանում են դրամական բոնուսի կրճատում: Դա ֆուտբոլիստներին խրախուսելու լավագույն ձեւը չէ: Խաղացողները շոկի մեջ են»,- thesun.co.uk-ին պատմել են ակումբում: