Ծխախոտի տուփերի վրա պատկերված զգուշացնող նկարները բարդություններ են առաջացրել:  Այդ մասին հուլիսի 21-ին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում  հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ, «Philip Morris Armenia»-ի կորպորատիվ կապերի մենեջեր Վահե Դանիելյանը: 

Ըստ Հայաստանի ազգային գրաֆիկի՝ տուփերի վրա նոր գրությունների օրինակները պետք է ուժի մեջ մտնեն 2016թ-ի օգոստոսից:  ԵՏՄ-ն պլանավորում է դրանք շրջանառության մեջ դնել 2017թ-ի հունվարից: 

«Պարզ է, որ մեզ համար դժվար է անցնել մեկ չափորոշիչի, իսկ միայն  երեք ամիս անց՝ մեկ այլ: Եվ մենք հիմա չգիտենք, թե ինչպիսի նկարներ հիմա պատվիրենք», -պարզաբանել է Դանիելյանը: 

Նշենք, որ ԵՏՄ մարմինները քննարկում են  ծխախոտի տուփերի վրա  վանող նկարների պատկերման անհրաժեշտությունը ի հավելումն  ծխելու վնասակարության մասին գրությունների: