Մինչեւ 2017 թվականը Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունները տնտեսական մրցակցության պաշտպանության մասին նոր պայմանագիր կստորագրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Մալցեւը: Համաձայնագիրը կկարգավորի նաեւ արդյունաբերական սուբսիդիաների սահմանները:

Ինչպիսի սուբսիդիաներ տրամադրել, դրանք ուր ուղղել՝ նախկինի պես ամբողջությամբ կորոշեն ազգային մարմինները: ԵՏՀ-ն միայն կհետեւի, որպեսզի սուբսիդիաներն արգելված չլինեն եւ կխախտեն մրցակցությունը:

«Հարկավոր է խոստովանել, որ դժվար հարց է, սակայն ներառվելու է Համաձայնագրում, որի ուղղությամբ ներկայում աշխատանքներ են ընթանում»,- հայտարարեց Մալցեւը: