Սիրիան մտադիր է Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրել Ազատ առեւտրային գոտու վերաբերյալ համաձայնագիրը ԵՏՄ հաջորդ նստաշրջանին: Այդ մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Ռանիա Ահմադը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք ԵՏՄ երկրներին խնդրել ենք ընդունել Սիրիայի հայտը միության հաջորդ նստաշրջանի ժամանակ: Մենք ապրում ենք տարածաշրջանային եւ միջազգային տնտեսական դաշինքների ժամանակաշրջանում եւ միության անդամակցությունից շահում են բոլոր կողմերը , այլ ոչ թե կոնկրետ մի կողմ»,- հայտարարել է նա:
Ահմադի խոսքերով՝ Սիրիան հույս ունի, որ համաձայնագիրը երկրում կավելացնի ներդրումների ծավալը:




























