Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի եւ ամերիկյան Օհայո նահանգի Մայամիի համալսարանի գիտնականները որոշել են ուսումնասիրել խաղամոլներին: Միխայել Կազումովիչն ու Ջեֆ Կուզնեկոֆը հետազոտության արդյունքում պարզել են, թե խաղամոլների որ տեսակներն են ամենից շատ վիրավորում աղջիկներին:
Ըստ Informing-ի, պարզվել է, որ ագրեսիվ են նրանք, ովքեր վատ են խաղում: Նրանք հետեւել են Halo 3 համակարգչային հայտնի խաղի սիրահարներին: Գիտնականներից մեկը մասնակցել է մարտերին՝ գործելով սցենարի համաձայն: Նա տղամարդու ձայնով է խոսել: Վարկանիշի բարձրանալուն զուգահեռ նկատվել է, որ հմուտ խաղացողները սկսել են նրա հանդեպ հարգալից վերաբերվել:
Փորձի երկրորդ փուլում մեր հերոսը կրկնել է խաղը, բայց այս անգամ կանացի ձայնով է խոսել: Այդ դեպքում խաղացողների արձագանքը ցածր մակարդակի է եղել, նույնիսկ չարակամ: Սակայն նույն վարկանիշն ունեցող խաղացողները նախկինի պես հարգալից եւ ընկերական վերաբերմունք են դրսեւորել:
Փորձի հեղինակները կարծում են, որ խնդիրը կարծրատիպի մեջ է, քանի որ կնոջը պարտվելն ամոթ է:





























