Գիտնականները վկայություններ են գտել, որ XIX դարում Կանադայի հյուսիսում Ֆրանկլինի կորած արշավախմբի նավաստիները ստիպված էին մարդակերությամբ զբաղվել:
Անձնակազմի անդամների հայտնաբերված մնացորդների մանրամասն ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ քաղցից տառապելով՝ նրանք ոչ միայն կերել են իրենց ընկերների միսը, այլեւ ոսկորներից դուրս բերել կալորիաներով հարուստ ողնուղեղը:
Ըստ Informing-ի, արշավախմբի անդամները լքել են 1848 թվականին սառույցների մեջ մնացած իրենց նավերը եւ առանց ուտելիքի պաշարի շարժվել դեպի հարավ: Սակայն նրանք սխալ են հաշվարկել մինչեւ քաղաքակիրթ որեւէ վայր հասնելու տարածությունը եւ զոհվել՝ չանցնելով անգամ ճանապարհի մեկ երրորդը:
Դեռեւս 1850 թվականին գիտնականների մոտ կասկածներ էին առաջացել, որ նավաստիները մարդակեր են դարձել: Ոսկորների անալիզը ցույց է տվել, որ դրանք երկար ժամանակ եփել են, այնուհետեւ դրանցից դուրս բերել ողնուղեղը:





























