Մահմեդականների համար սրբազան ամսվա՝ Ռամադանի ավարտի առիթով Դուբայում ավելի քան 1.100 կիլոգրամանոց տորթ են թխել: Այն բաղկացած է 8 շերտից եւ զարդարված ոսկե աստղերով ու լուսիններով, ինչպես նաեւ Ղուրանից մեջբերումներով:
Ըստ Kedem-ի, հրուշակագործ Գելլի Կալուտան այն պատրաստել է Ռամադանի պահքի գրեթե ամբողջ ընթացքում՝ 3 շաբաթում: Ասում է՝ շոկոլադից ոչ մի կտոր չի համտեսել:
Տորթի համար 1.000 բարձրորակ շոկոլադ, 50 կգ շոկոլադե ջնարակ եւ 6 շիշ ուտելի ոսկե ներկ է օգտագործվել: Այն ցուցադրվում է «La Farine» ռեստորանի նախասրահում, իսկ Ռամադանի ավարտից հետո վաճառվելու է որպես աղանդեր:





























