Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամը սկզբունքային որոշում է կայացրել Հայաստանին 300 մլն դոլար վակ տրամադրելու մասին, լրագրողների ասել է ՌԴ ֆինանսների նախարար Սերգեյ Ստորչակը։

«Հիմնադրամի մասնագետներն աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ, բայց, սկզբունքորեն, հիմնադրամի խորհուրդը, որը վերջերս է նիստ արել, քաղաքական որոշում է կայացրել վարկի տրամադրման մասին»,- ասել է Ստորչակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Վարկը տրվելու է սովորական պայմաններով, երեք տրանշներով։