Շարքային զինծառայողներ Հարություն Կարապետյանն ու Ռաֆայել Դավեյանը մեղադրվում են N զորամասի նյարդաբանական բաժանմունքում զինծառայողին ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ զորամասի նյարդաբանական բաժանմունքում բուժում ստացող Հարությունն ու Ռաֆայելը ապրիլի 26-ին ծեծի են ենթարկել նույն բաժանմունքում ստացիոնար բուժում ստացող շարքային Նարեկ Գրիգորյանին` վերջինիս պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Կարապետյանին եւ Դավեյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Առաջինն ազատ է արձակվել ստորագրությամբ, իսկ երկրորդը հանձնվել է հրամանատարության հսկողությանը:

Գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: