Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» Պրեմյեր լիգայի մեկնարկային տուրում 6:0 հաշվով պարտության մատնեց առաջնության նորեկ «Վեստ Բրոմվիչին»: Երեք գնդակ է խփել Դիդյե Դրոգբան: Երկու անգամ աչքի է ընկել Ֆլորան Մալուդան: Մի գնդակ էլ Ֆրենկ Լեմպարդն է խփել: Մալուդա, 6 (1:0), Դրոգբա, 45+1 (2:0), Դրոգբա, 56 (3:0), Լեմպարդ, 63 (4:0); Դրոգբա, 68 (5:0), Մալուդա, 90 (6:0).
Երկրորդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս կմրցի «Ուիգանի» հետ, որը մեկնարկային խաղում սենսացիոն պարտություն կրեց Պրեմյեր լիգայի նորեկ «Բլեքփուլից» 0:4:
Տոտենհեմ – Մանչեսթեր Սիթի – 0:0 (0:0, 0:0)
Աստոն Վիլլա – Վեստ Հեմ – 3:0 (2:0, 1:0)
Գոլեր: 1:0 – Դաունինգ (15), 2:0 – Սթ. Պետրով (40), 3:0 – Միլներ (66).
Բլեքբերն – Էվերտոն – 1:0 (1:0, 0:0)
Գոլ: 1:0 – Կալինիչ (15).
Բոլթոն – Ֆուլհեմ – 0:0 (0:0, 0:0)
Վուլվերհեմփթոն – Սթոք Սիթի – 2:1 (2:0, 0:1)
Սանդերլենդ – Բիրմինհեմ – 2:2 (1:0, 1:2)
Գոլեր: 1:0 – Դ. Բենթ (24, 11 մ), 2:0 – Քարր (56, ինքնագոլ), 2:1 – Դեն (77), 2:2 – Ռիջուել (88)
Ուիգան – Բլեքփուլ – 0:4 (0:3, 0:1)
Գոլեր: 0:1 –Թեյլոր-Ֆլեթչեր (16), 0:2 – Հարվուդ (37), 0:3 – Հարվուդ (42), 0:4 – Բապտիստ (76).



























