«Սևիլիան» ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում կարողացավ կամային հաղթանակ տանել «Բարսելոնայի» նկատմամբ: Սևիլիայում կայացած հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Զլատան Իբրահիմովիչը: Անտոնիո Ալվարեսի թիմը Լուիս Ֆաբիանոյի գոլի շնորհիվ հաշիվը հավասարեցրեց 62-րդ րոպեին: Այնուհետև դուբլի հեղինակ դարձավ Ֆրեդերիկ Կանուտեն:

Իսպանիայի Սուպերգավաթ. Առաջին հանդիպում

«Սևիլիա» - «Բարսելոնա» - 3:1

Գոլեր. Իբրահիմովիչ, 23 (0:1), Ֆաբիանո, 63 (1:1), Կանուտե, 74 (2:1), Կանուտե, 83 (3:1):

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց` օգոստոսի 21-ին Բարսելոնայում: