Ողբերգությամբ է ավարտվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում անցկացված ավտոարշավը: Մեքենաներից մեկը մխրճվել է հանդիսականների մեջ: Ութ մարդ զոհվել է ևս 12-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ողբերգությունը տեղի է ունեցել «Կալիֆոռնիա 200» մրցարշավի ընթացքում: ИТАР-ТАСС-ը նշում է, որ մրցմանը մասնակցել են բագի-ամենագնացներ: Մրցումն անցկացվել է Լոս Անջելեսից 160 կմ հյուսիս-արևելքում գտնվող Մոհավե անապատի ցամաքած աղալճի հատակին: Մրցմանը մասնակցել է 87 ավտոմեքենա:
Lenta.ru-ն հաղորդում է, որ վնասվածքներ ստացածներից առնվազն չորսի վիճակը ծանր է: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել ուղղաթիռով: Միջոցառման կազմակերպիչը Mojave Desert Racing-ն է, որն անցկացնում է տարեկան 12 մրցարշավներ` 20 դասի ավտոմեքենաների համար:




























