Ֆլորիդայի բնակչուհի Լորի Բեյսվենգերը նետվել է ջրամբարն ու Հոուփ անունով իր շանը փրկել կոկորդիլոսից:

Ըստ WTSP-ի, ամերիկուհին պատմել է, որ լսել է իր կյանքում «ամենասարսափելի ճիչը» ու  հասկացել, որ կոկորդիլոսը հարձակվել է իր սիրելի կենդանու վրա: Բեյսվենգերը նշել է, որ կոկորդիլոսը 2.3 մետր երկարություն ուներ:

Ըստ Gazeta-ի, Բեյսվենգերը Point O' Woods գոլֆի դաշտի տիրուհին է: Հաստատության կամավոր Ջոդի Դենիելսը պատմել է, որ Հոուփին ափ է դուրս բերել թիի օգնությամբ: Շունը վիրավորվել է, սակայն վիրահատությունից հետո աստիճանաբար վերականգնվում է:

Ամերիկուհին խոստովանել է, որ ջուրն է նետվել «մայր-արջի» բնազդով՝ հավելելով, որ դա իր կյանքի ամենահամարձակ եւ հիմարագույն արարքն էր: